Թուրքիայի Շրնաքի նահանգում բախում է տեղի ունեցել թուրքական զինուժի եւ քուրդ զինյալների միջեւ, որի արդյունքում սպանվել է 1 թուրք զինվորական, վիրավորվել` 3-ը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Շրնաքի Ուլուդերե շրջանի լեռնային հատվածներում թուրքական զինուժը որոնողական գործողությունների ընթացքում բախվել է քուրդ զինյալների հետ: Անմիջապես բախման վայր են նետվել հավելյալ զինուժեր, որոնց օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները:
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունները նախնական են:




























