Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցով ԵՄ ծրագրերն անվանել է «ուտոպիական երեւակայություն» եւ հայտարարել, որ «կանաչ» միջոցները կհանգեցնեն Եվրոպայում էներգիայի գների աճի, փոխանցում է Reuters-ը։

«Գնաճ, նոր կարգավորման սահմանում, մինչեւ երկինք գների աճ, միջին դասի ոչնչացում»,-ասել է Օրբանը՝ նկատի ունենալով կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցով ԵՄ առաջարկած միջոցները։

«Մի կողմից՝ խելամտություն, մյուս կողմից՝ երեւակայություն։ Ուտոպիական երեւակայությունը մեզ կսպանի »,-հավելել է նա։