Մոլդովան ԱԴ ռեժիմ է մտցնում մինչեւ նոյեմբերի 20-ը գազի դեֆիցիտի պատճառով, գրում է  Reuters-ը։

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիտան հայտարարել է, որ կառավարությունը չի կարողացել պայմանավորվել իր հիմնական մատակարար՝ ռուսական Գազպրոմի հետ էներգետիկ նոր գործարքի շուրջ։

«Մենք ծայրահեղի իրավիճակում ենք գտնվում։ Գազատրանսպորտային համակարգում ճնշումը գտնվում է ծայրահեղ մակարդակի վրա»,-ասել է նա։