ԱՄՆ Օդուժը Մոսկվայի հետ պատերազմի դեպքում վարժանքների ընթացքում ուղարկել է F-16 կործանիչները Ռուսաստանի հետ սահմանների մերձակայքում գտնվող օդակայան Շեմյա կղզում: Այդ մասին պատմել է Forbes պարբերականի փորձագետ Դեւիդ Էքսը, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

Նյութում հաղորդվում է, որ այս տարվա մայիսից սկսած՝ ԱՄՆ Օդուժի հրամանատարությունն անցկացնում է զորավարժություններ Ալյասկայում: Հիմնական խնդիրը վայրէջքն ու թռիչքը կատարելագործելն է փոքր օդակայաններում հնարավորինս մեծ հեռավորությունից:

«Այդ զորավարժությունները եղել են Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ: Օդուժն ակնկալում է, որ մարտերի ժամանակ ռուսները կհարձակվեն խոշոր բազաների վրա բալիստիկ եւ թեւավոր հրթիռներով»,-պարզաբանել է մասնագետը հոդվածում:

Այսպես, հակամարտության դեպքում Օդուժը կարող է երաշխավորել, որ գոնե որոշ ինքնաթիռներ չեն հրթիռակոծվի եւ կկարողանան հետ մղել հարվածը:

Տեքստի հեղինակը նշել է, որ Շեմյա կղզում ռազմաբազան տեղակայված է իդեալական վայրում Բերինգի ծովում ռուսական ռազմական ինքնաթիռները որսալու համար:

«Այդ կղզին գտնվում է ռուսական ափերից ընդամենը 200 մղոն (322 կմ) հեռավորության վրա: ԱՄՆ որեւէ այլ օդակայան, այլ ավիակիր չի կարողանա տեղակայել ինքնաթիռները Ռուսաստանին այդքան մոտ»,-ընդգծել է Forbes-ը:

Էքսի խոսքով՝ թռիչքը դեպի Շեմյա ռիսկային է, քանի որ օդակայանը հեռացվել է, իսկ օդաչուները պետք է մարտնչեն մշտական մառախուղների ու փոթորիկների հետ: