Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները Սևանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են երեք դրամապանակ և անձնագիր: Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն, որ դրանք գողացել է Սևանի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայից:
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:





























