Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը եւ մի շարք այլ դիվանագիտական ​​առաքելություններ հայտարարել են, որ հավատարիմ են ընդունող երկրի ներքին գործերին չմիջամտելու մասին դիվանագիտական ​​կոնվենցիան այն բանից հետո, երբ նախագահ Թայիփ Էրդողանը կոչ արեց վտարել արեւմտյան 10 դեսպաններին:

Էրդողանը հանգստյան օրերին ասել է, որ կարգադրել է դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել հայտնի բարերար Օսման Քավալին ազատ արձակելու կոչերի համար, ով չորս տարի կալանավորված է բողոքի ցույցերի ֆինանսավորման եւ հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով։

«Միացյալ Նահանգները նշում են, որ հավատարիմ են դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Կանադան, Նիդեռլանդները եւ Նոր Զելանդիան համանման հաղորդագրություն են ուղարկել, մինչդեռ Նորվեգիան եւ Ֆինլանդիան ռեթվիթ են արել Միացյալ Նահանգների հաղորդագրությունը: