Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ զենքի եւ ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում նոր հորիզոններ բացելու եւ Ժողովրդաազատագրական բանակի հարյուրամյակի կապակցությամբ դրված նպատակների իրականացմանը նպաստելու համար, հայտնում է «Սինհուա»-ն:
Ողջունելով վերջին հինգ տարվա պատմական ձեռքբերումները զենքի եւ տեխնիկայի մշակման ոլորտում՝ Ցզինպինը նշել է, որ այդպիսի առաջընթացը նյութական եւ տեխնոլոգիական հիմք է ծառայել երկրի ռազմավարական ներուժի, մասնավորապես՝ ռազմական հզորության համար։ Նա կոչ է արել արագացնել առաջիկա հինգ տարվա համար նախատեսված առաջադրանքների կատարումը եւ արագացնել սպառազինությունների եւ սարքավորումների կառավարման արդիականացված համակարգի կառուցումը։




























