Իտալիայում կես միլիարդ եվրո արժողությամբ վիլլա է աճուրդի հանվել։ Այն զարդարված է մեծն Կարավաջոյի կողմից:

Այն իրենից ներկայացնում է միակ առաստաղի որմնանկարը, որը երբեւէ նկարվել է իտալական բարոկկո ոճի վարպետի կողմից եւ այս հունվարին աճուրդի կհանվի 471 միլիոն եվրո մեկնարկային գնով (մոտ 547 միլիոն դոլար ներկայիս փոխարժեքով), հայտնում է The Guardian-ը:

Պրոֆեսոր Ալեսանդրո Զուկարիի կարծիքով՝ սա կարելի է շահավետ գործարք համարել՝ հաշվի առնելով, որ Կարավաջոյի մեկ նկարը գնահատվել է 360 միլիոն դոլար։ Villa Boncompagni Ludovisi-ն, որն ավելի հայտնի է որպես Villa Aurora, գտնվում է կես ակրից մի փոքր ավելի տարածքով վայրում, թվագրվում է 16-րդ դարով եւ ի սկզբանե եղել է որսորդական տնակ, որը պատկանում էր կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեին։      

 32000 քառակուսի ոտնաչափ տունը ոչ միայն վերածննդի դարաշրջանի հրաշք է, այլեւ լի է արվեստով, հնաոճ իրերով եւ արձաններով: Գլխավոր ընդունելության սրահում կա նույնիսկ Գուերչինոյի որմնանկարը, որտեղ պատկերված է համանուն աստվածուհին՝ վիլլայի աստվածուհի Ավրորան։ Իհարկե, գլխավոր գլուխգործոցը Կարավաջոյի որմնանկարն է, որտեղ պատկերված են Յուպիտերը, Նեպտունը եւ Պլուտոնը։ Մոտ 30 քառակուսի ոտնաչափ որմնանկարը պատվիրվել է Մոնտեի կողմից 1597 թվականին՝ ծածկելու իր ալքիմիայի լաբորատորիայի առաստաղը։ Նկարում պատկերված են համապատասխան աստվածները եւ նրանց կենդանական միավորումները՝ Յուպիտերի արծիվը, Նեպտունի հիպոկամպը եւ Պլուտոնի եռագլուխ շունը։ Ենթադրվում է նաեւ, որ նկարիչը օգտագործել է իր սեփական դեմքը բոլոր երեք աստվածների համար: