Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկու երկրների համատեղ աշխատանքի վերսկսկման հույս ունի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վարչապետը նշել է, որ երկու առաջնորդների հեռախոսազրույցը եղել է «երկկողմ հարաբերությունների անկեղծ քննարկում»։ «Վարչապետը օգտվել է հնարավորությունից՝ տեղեկացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ավստրալիայի՝ մինչեւ 2050 թվականը ածխածնի արտանետումների զրոյական ծավալ ապահովելու պարտավորությունների մասին եւ վստահեցրել, որ անհամբեր սպասում է ի շահ ընդհանուր շահերի ապագա համագործակցությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։   

Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդի զանգը եղել է պատասխան նամակի, որն ավելի վաղ ուղարկել էր Ավստրալիայի կառավարության ղեկավարը։

Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր համագործակցության՝ AUKUS, մասին։ Համաձայնության շրջանակում Ավստրալիան, մասնավորապես, ծրագրում է կառուցել 8 ատոմային սուզանավ ամերիկյան տեխնոլոգիաներով, ինչպես նաև իր զինված ուժերը վերահագեցնում թևավոր հրթիռներով։ Դրա շնորհիվ Կանբերան խզել է Փարիզի հետ ավելի քան 50 մլրդ եվրոյի չափով սուզանավերի մատակարարման պաշտպանական պայմանագիրը։ Ի պատասխան՝ Ֆրանսիան մեղադրել է Ավստրալիայի իշխանություններին խաբեության մեջ եւ քննադատել Վաշինգտոնի վարչակազմի գործողությունները։