Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին շաբաթ օրը՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովի առաջին օրը, կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, Մեծ Բրիտանիայի ու Կանադայի վարչապետներ Բորիս Ջոնսոնի ու Ջասթին Թրյուդոյի հետ։ Այս մասին հայտնել է Քիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Դրագին կհանդիպի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ։
G20-ի առաջնորդների գագաթնաժողովը բացվում է շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում։ Այն կներկայացնի տարվա ընթացքում ֆրոֆիլային նախարարների հանդիպումների արդյունքում արված եզրակացություններն ու առաջարկությունները։ Ֆորումի հիմնական թեմաներն են կլիման, առողջապահությունը եւ կայուն զարգացումը:




























