Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութով պատվաստված դպրոցական է մահացել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»-ն՝ հղում անելով Korea Herald-ին։

Ավագ դպրոցի աշակերտը պատվաստվել է օգոստոսի 13-ին։ Դեռահասը մահացել է 75 օր անց։

Տղայի քրոնիկ հիվանդությունների մասին բուժհաստատություններում տեղեկություններ չկան։ Դպրոցականի մահվան պատճառը պարզում են երկրի մասնագիտացված գերատեսչությունները։

Սա առաջին դեպքն է երկրում։ Հուլիսի կեսերից Հարավային Կորեայում պատվաստել են բարձր դասարանների աշակերտներին եւ նրանց, ովքեր քոլեջի ընդունելության ազգային քննություններ կհանձնեն, որոնք նախատեսված են նոյեմբերի 18-ին: