Կորեայի Հանրապետությունում վայրի թռչունների շրջանում բարձր ախտածին գրիպի օջախ է հայտնաբերվել, ինչի կապակցությամբ իշխանությունները վախենում են վարակի տարածումից երկրի թռչնաֆաբրիկաներում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով` հիվանդության օջախը հայտնաբերվել է Չհունչհոն-Նամդո նահանգի Չհոնան քաղաքում։ Վերջին յոթ ամսվա ընթացքում սա առաջին նման դեպքն է երկրում։
Այդ կապակցությամբ վարակի տարածման վտանգի մասին նախազգուշացման մակարդակը բարձրացվել է առավելագույնի եւ կարանտին է ներդրվել վարակված թռչունների հայտնաբերման վայրից 500 մ շառավղով։ 21 օր շարունակ մոտակա թռչնաֆաբրիկաների միջեւ տեղաշարժը սահմանափակված կլինի:
2016 թվականի նոյեմբերին բարձր պաթոգեն շտամի վիրուսը զանգվածային էպիզոոտիայի հանգեցրեց: Կորեայի Հանրապետությունում հաջորդ չորս ամսվա ընթացքում ոչնչացվեց 38 միլիոն տնային թռչուն, ինչը դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի հանգեցրեց:





























