Հարրի Փոթերի մասին վերջին ֆիլմի` «Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւները-Մաս 2»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա այսօր` հուլիսի 7-ին Լոնդոնի Լեսթեր Սքուեյրում: Սրանով կփակվի կինոաշխարհի ամենահայտնի պատմությունններից մեկը:
«Կարմիր գորգի» վրա հնարավոր կլինի հանդիպել ինչպես գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի, այնպես էլ ֆիլմի դերասանների հետ:
Ֆիլմի դերասաններ Դենիել Ռեդքլիֆը (Հարրի Փոթեր), Էմմա Ուոթսոնը (Հերմիոնա Գրեյնջեր), Ռուփերթ Գրինթը (Ռոն Ուիզլի) եւ գրող Ջոան Ռոուլինգը պրեմիերայից առաջ կլինեն Թրաֆալգարի հրապարակում, որտեղ էլ կողջունեն իրենց երկրպագուներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշենք, որ ֆիլմի առաջին 7 մասերի վարձույթից ստացվող գումարը կազմել է ավելի քան 6 մլրդ դոլար: Հարրի Փոթերի մասին պատմող գրքերը տպագրվել են 400 մլն օրինակով, ինչը թույլ է տվել Ջոան Ռոուլինգին դառնալ ռաջին գրողը, որը մեկ մլրդ դոլար է վաստակել:




























