Հարավային Կալիֆոռնիայի բնակիչը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իր չիհուահուա շան ձագին խոշտանգելու եւ սոցցանցերում այդ վայրագությունների տեսագրությունները հրապարակելու համար։
19-ամյա Անխել Ռամոս-Կորալեսը կոտրել է ձագի գանգը եւ կտրել նրա կոկորդը։ Տեսանյութում երեւում է Ռամոս-Կորալեսի չորս ամսական շնիկը, որը պառկած է լոգարանի հատակին այն բանից հետո, երբ նրա կոկորդը կտրել են: «Ես անսիրտ եմ»,- ասում է նա՝ ոտքով հարվածելով անգիտակից ձագին:
Շնիկին տեղափոխել են Արեւմտյան Ռիվերսայդ շրջանի կենդանիների ապաստարան՝ բուժման համար, սակայն նրա վնասվածքները համարվել են չափազանց լուրջ, որպեսզի հնարավոր լինի բուժել: Անպաշտպան կենդանուն ստիպված են եղել քնեցնել։





























