Դիլիջանում, Մեղրիում համայնքապետի պաշտոնակատարները անգործությամբ են զբաղված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի լրանալու օրը։
Դիլիջան, Մեղրի համայնքներում դեռևս ավագանու նիստեր չեն գումարվել, ինչի արդյունքում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարները անգործությամբ են զբաղվում՝ չտիրապետելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքին։
Հ.Գ. Գյումրի և Տեղ համայնքներում երեկ գումարվել են առաջին նիստերը»,- գրել է Առաքելյանը։



























