Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ կցանկանար անհապաղ սկսել իրագործել հայտարարված կուրսը, երբ իր կուսակցությունը ստանա ընտրողների աջակցությունն անցյալ շաբաթա վերջին տեղի ունեցած խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում եւ անձամբ կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարարությունը մինչեւ հաջորդ կառավարության հաստատումը:
Ուղիղ մեկ ամիս առաջ Կիսիդայի գլխավորությամբ Ճապոնիայում կառավարություն ձեւավորվեց։
«Համապետական ընտրություններում մենք հանրային աջակցություն ստացանք։ Ես կցանկանայի անհապաղ սկսել հայտարարված քաղաքական կուրսի իրագործումը»,- մեջբերում գործակալությունը Կիսիդայի խոսքերը։
Վարչապետն անդրադարձել է նաեւ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Տոսիմիցու Մոտեգիի նշանակմանը։
«ԱԳՆ ղեկավար Մոտեգին կլքի իր պաշտոնը, եթե այսօրվա նիստին հաստատվի կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Եթե դա տեղի ունենա, ես մտադիր եմ համատեղել երկու պաշտոնները եւ կատարել ԱԳ նախարարի պարտականությունները մինչ նախարարների կաբինետի հաջորդ կազմի հաստատումը»,- ասել է Կիսիդան:
Հոկտեմբերի 10-ին նախատեսվում է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել։ Նոր խորհրդարանը պետք է ընտրի երկրի վարչապետին, ինչն այս դեպքում դառնում է ընդամենը ձեւականությունը, քանի որ Կիսիդայի կողմից ներկայացված կուսակցությունն ունի խորհրդարանական ձայների կեսից ավելին։
Նաեւ վարչապետ Կիսիդան կձեւավորի իր երկրորդ կառավարությունը։ Դեռ հայտնի չէ՝ դրա կազմում փոփոխություններ կամ թարմացումներ կլինեն, թե ոչ:



























