2022-ին ԵՏՄ շրջանակում եւ Միության տարբեր ֆինանսական կառույցների հետ համագործակցության կիրականացվի ընդամենը 3 ծրագիր ՝ 6 միջոցառմամբ։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այդ նպատակով կհատկացվի 15 մլրդ 720 մլն դրամ, որից 15 մլրդ 594 մլն դրամը՝ վարկային միջոցներ, 126 մլն դրամը՝ դրամաշնորհային։ «2021-ի համեմատ աճը կազմել է 35 տոկոս»,-հայտնեց նախարարը։