Հնդկաստանի մայրաքաղաքը թանձր, թունավոր մշուշի մեջ է, քանի որ միլիոնավոր մարդիկ հավաքվել են նշելու հինդուիստական Դիվալի փառատոնը, հայտնել է AFP-ն։
Նյու Դելին համարվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը գործարանների արտանետումների, մեքենաների արտանետումների եւ գյուղատնտեսական հրդեհների ծխի վտանգավոր խառնուրդի պառճառով:
Քաղաքի բնակիչները հայտնվել են գորշ դեղին մշուշի մեջ, իսկ փորձագետները զգուշացնում են, որ իրավիճակը առաջիկա օրերին վատթարանալու է։
PM2.5 մակարդակը՝ օդն աղտոտող ամենափոքր եւ ամենավնասակար մասնիկները, մոնիտորինգի կայանների համաձայն, հասել են գագաթնակետին:
Այս ցուցանիշը ավելի քան 15 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անվտանգ սահմանաչափերը։
Բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել ակտիվ հանգստից եւ դրսում դիմակներ կրել։ Գործակալությունը նաեւ զգուշացրել է, որ ապօրինի հրավառությունները, որոնք ավանդաբար օգտագործվում են Դիվալի փառատոնը նշելու համար, կարող են ավելի մեծացնել աղտոտվածության մակարդակը:
Դելին եւ հարեւան շատ քաղաքներ արգելել կամ խստորեն սահմանափակել են դրանց օգտագործումը՝ օդի աղտոտվածության աճից խուսափելու համար: Փառատոնի նախօրեին ոստիկանությունը դրանց ապօրինի վաճառքի համար տասնյակ առեւտրականների է ձերբակալել:





























