Թուրքիայում փաստաբան Հաջի Ալի Օզհանը նոր կուսակցություն ստեղծելու համար դիմելու է  Ներքին գործերի նախարարություն։

Թուրքական Haber-ի փոխանցմամբ՝  Հաջի Ալի Օզհանը հայտարարել է, թե նոր կուսակցության անունը կլինի «Առանց պարտադրանքի կյանք»։ Նա շեշտել է, թե կուսակցությունը չի ունենալու քաղաքական նպատակներ, այլ միայն պայքարելու է  դիմակների, PCR թեստի ու պատվաստումների պարտադրանքի դեմ։