Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցում գազատար անցկացնողները մինչիսպանական գերեզմանատեղի են հայտնաբերել, որում եղել են 2000 տարվա պատմություն ունեցող խեցե ծիսական անոթներ, տեղեկացնում է AFP-ն։

«Գտածոն, որ այսօր տեսնում ենք, 2000 տարեկան է»,- ասել է հնագետ Սեսիլիա Կամարգոն։ «Ներկա պահին մենք հայտնաբերել ենք վեց մարդու մնացորդներ, այդ թվում երեխաների եւ մեծահասակների, խեցե անոթների հետ միասին, որոնք հատուկ ստեղծվել են նրանց թաղման համար»։

Փորձագետները կարծում են, որ այս վայրը Լիմայի Լա Վիկտորիա շրջանում կարող է կապված լինել մի մշակույթի հետ, որը հայտնի է որպես «Blanco sobre Rojo» կամ «Սպիտակը կարմրի վրա», որը հիմնավորվել է Պերուի կենտրոնական ափամերձ շրջանում՝ Շիլյոնի, Ռիմակի եւ Լուրինի հովիտներում։

Քանի որ հնագույն մշակութային նմուշներ ու մարդկանց մնացորդներ հաճախ են հանդիպում Պերուում, պեղումներով զբաղվող բոլոր պետական ընկերությունները ունեն սեփական հնագետներ, ներառյալ Calidda ընկերությունը, որը ֆինանսավորվում է Կոլումբիայի կողմից, որն էլ բաշխում է բնական գազը Լիմայում եւ հարեւան Կալյաո նավահանգստում։