2022-ին շրջակա միջավայրի նախարարության ծախսերը զգալիորեն կկրճատվեն։ Ծրագրվում է իրականացնել 6 ծրագիր՝ 22 միջոցառմամբ։ Այս մասին նոյեմբերի 5-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այդ նպատակով ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 771 մլն դրամ՝ 2021-ին 9 մլրդ 214,7 մլն դրամի դիմաց։ Միաժամանակ, 2022 թվականին նախատեսվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել շուրջ 335 մլրդ 257 մլն դրամ։

«2021 թվականի համեմատ աճը կկազմի մոտ 19,6 տոկոս»,-ասաց Խաչատրյանը։ Այդ միջոցներից շուրջ 131 մլրդ 40 մլն դրամը կհատկացվի տարածքային կառավարման ոլորտում խնդիրների լուծմանը։ Ծախսերի աճը՝ 2021 թվականի համեմատ, կկազմի 18 մլրդ դրամ կամ 15,9 տոկոս։