2022 թվականի բյուջեի նախագծով էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 41 մլրդ 354 մլն դրամ։ Այդ միջոցներից շուրջ 23 մլրդ 637 մլն դրամը կուղղվի գյուղատնտեսության ոլորտի ծախսերին։ Այս մասին նոյեմբերի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Գյուղատնտեսության ոլորտում ծախսերի աճը 2021 թվականի համեմատ կկազմի 34.9 տոկոս։





























