Չինացի ծնողներն իրենց նորածինների գլուխներին հագցնում են թանկարժեք սաղավարտներ, որպեսզի նրանց գանգը դառնա ավելի կլոր: Ինչպես հաղորդում է Bulsiness Insider-ը, այդպիսի նորաձեւությունը թելադրում են գեղեցկության ստանդարտները չինական հասարակությունում:

Նշվում է, որ չինացիների շրջանում տափակ կամ երկարավուն գլխի ձեւը համարվում է տգեղ: Ընդ որում՝ այդ «գլխարկների» արժեքը կարող է հասնել 4300 ԱՄՆ դոլարի:

Պարբերականը հաղորդում է Սյանսյուի բնակչուհու մասին, որը հագցրել էր իր նորածնի գլխին այդ սաղավարտը՝ չնայած ընտանիքի անդամների ընդվզումներին:

«Ես տափակ գանգ ունեմ եւ գիտեմ՝ որքան ցավալի է կանանց համար, որոնք ձգտում են գեղեցիկ լինել: Ես չեմ ցանկանում, որ իմ երեխան մեծանա եւ զղջա իր մարմնի այդ մասի համար»,-հայտարարել է երեխայի մայրը:

Նշվում է, որ բացի սաղավարտներից, երեխաների ծնողները ձեռք են բերում հատուկ անհարթ կոշտ բարձեր, որոնք փոխում են գանգի ձեւը: