Հողի մակերեսային շերտերի տեղաշարժերը, որոնք տեղի են ունենում երկրաշարժերի ժամանակ, ապահովում են ծառերի հասանելիությունը դեպի ստորգետնյա ջրերը: Ինչպես հաղորդում է ScienceAlert հարթակը, այդ եզրահանգման են եկել Պոթսդամի համալսարանը ներկայացնող գերմանացի հետազոտողները:

Գիտախումբը, որը գլխավորել է Քրիսթիան Մորը, ապացուցել է երկրաշարժերի ու ծառերի աճի միջեւ կապի առկայությունը: Ուժգին ստորգետնյա ցնցումներն ունակ են բարձրացնել գրունտային ջրերի մակարդակը, ինչի շնորհիվ ծառերի արմատները ստանում են ավելի լավ հասանելիություն դեպի ջուրը, հաղորդում է Planet-today-ը:

Գիտնականներն ամրապնդել են Չիլիում սեյսմիկ ակտիվ Pinus radiata եղեւնիների իրենց դիտարկումների արդյունքներով: 8.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ ծառեր սկսել են աճել շատ ավելի արագ ուժգին ստորգետնյա ցնցումներից հետո:

«Երկրաշարժի ազդեցությունը կարճաժամկետ էր. ծառերը ստացել են առավելությունն ընդամենը մի քանի շաբաթով: Դրանով է, հավանաբար, բացատրվում փաստը, որ ստորգետնյա ցնցումներն ազդեցլ են բնավ ոչ բոլոր ծառերի վրա: Մեր աշխատանքը ցույց է տալիս, որ ծառերի տարեկան օղակները կարող են լինել հետսեյսմիկ փոփոխություններ, որոնցով կարելի է ուսումնասիրել երկրաշարժերի պատմությունն այս կամ այն շրջանում: Իհարկե, այդ միջոցը պետք է համատեղել մյուսների հետ, սակայն մի շարք պայմաններ պահպանելու դեպքում այն կարող է տալ ավելի արժեքավոր տեղեկավտություն»,-ասում է Մորը: