Կլիմայի փոփոխության հարցերին նվիրված COP 26 կոնֆերանսի ընթացքում Wright Electric ընկերությունը ազդարարել է նոր նախագծի մասին՝ 100 տեղանոց Wright Spirit էլեկտրական ուղեւորատար ինքնաթիռ։ Այն կկառուցվի BAe 146 մոդելի հիման վրա եւ կունենա էլեկտրական ուժային սարք։ Մոդելը կարող է պատրաստ լինել 2026թ.։

Այս մասին տեղեկացնում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով slashgear.com-ին։

«Կառուցելով աշխարհում ամենախոշոր ուժային սարքը աերոտիեզերական ճյուղի համար՝ մենք կարող ենք իրականացնել աշխարհում ամենամեծ արդիականացումը զրոյական արտանետումների ապահովման համար, անմիջականորեն սպասարկելով աշխարհի ամենածանրաբեռնված երթուղիները»,- ասել է Wright Electric ընկլերության ղեկավար Ջեֆ Էնգլերը (Jeff Engler)։ Wright Spirit ինքնաթիռը կապահովի թռիչքներ՝ տեղափոխելով 100 ուղեւոր պահանջարկ ունեցող երթուղիներում, օրինակ՝ Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո։

BAe 146-ի ածխաջրածնային սարքի փոխարինումը էլեկտրականով ինչ-որ ժամանակ կտեւի։ Մի շարք ցամաքային փորձարկումներից հետո ընկերությունը նախատեսում է սկսել մեկ էլեկտրաշարժիչով ինքնաթիռի թռիչքների փորձարկումները 2023թ.։ 2024թ. դրանք կդառնան երկուսը, իսկ 2026թ. ինքնաթիռը լրիվ էլեկտրական քարշով կբարձրանա երկինք։ Անգամ հեռու չվերթների բացակայության դեպքում այս մոդելը, ընկերության ղեկավարի կարծիքով, կարող է «էապես ազդել գլոբալ արտանետումների վրա»։

Եթե արտադրողին հաջողվի նպատակին հասնել 2026թ., Wright Spirit-ն ունի ավիացիոն ճյուղի առաջատարը դառնալու բոլոր հնարավորությունները՝ զրոյական ածխաջրային արրտանետումների տեխնոլոգիային անցմամբ։ Ճյուղն ընդհանուր առմամբ ստանձնել է նման անցում կատարելու հանձնառությունը 2050թ., իսկ Wright ընկերությունը, ընդգծել է Էնգլերը, պատրաստ կլինի սկսել արդեն 2026թ.։