Բնապահպանները սկսել են երթը Գլազգոյում, հանուն կլիմայի հանդեպ արդար վերաբերմունքի Գործողությունների գլոբալ օրվա շրջանակում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Զանգվածային ցույցերն սկսվել են ուրբաթ եւ շարունակվել շաբաթ օրը Գլազգոյում, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ կլիմայի փոփոխության վերաբերյալ Շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 26-րդ նստաշրջանը (COP26)։ Շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը, որը մինչ այդ բողոքի ցույցերի կոչ էր անում, նախօրեին հայտարարել էր, որ ՄԱԿ կլիմայական կոնֆերանսը վերածվել է PR-ակցիայի։

Բողոքի կազմակերպիչների գնահատմամբ՝ ուրբաթօրյա ցույցին մասնակցել է մոտ 25 հազար մարդ, իսկ շաբաթ օրը՝ Գործողությունների գլոբալ օրը, սպասվում է մոտ 50 հազար ցուցարարի մասնկացություն։