Աշխարհի տարբեր երկրներում առնվազն վեց քաղաք կարող է մասնակի կամ ամբողջովին հայտնվել ջրի տակ տասնամյակի ընթացքում կլիմայական փոփոխությունների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տվյալները ներկայացնում է The India Times-ը՝ հենվելով Climate Central ոչ առեւտրային կազմակերպության գնահատման եւ կանխատեսման վրա:

Պարբերականի հաղորդմամբ՝ Ամստերդամը վտանգված քաղաքներից առաջինն է ծովի մակարդակի բարձրացման պատճառով:  Հաջորդ հորիզոնականը զբաղեցնում է Բարսա քաղաքը, որը գտնվում է Իրաքում: The India Times-ի պարզաբանմամբ՝ քաղաքը շրջապատված է ճահճային տեղանքով: Նոր Օրլեանը (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) նույնպես կարող է անցնել ջրի տակ: Վենետիկը գտնվում է չորրորդ հորիզոնականում: Իտալական այդ քաղաքում հողի մակարդակը նվազում է տարեկան 2 մմ-ով: Հաջորդում է Վիետնամի հարավում գտնվող Խոշիմին քաղաքը: Կանխատեսումների համաձայն՝ քաղաքի արեւելյան շրջանները հայտնվել են ջրի տակ Մեքոնգ գետի մերձակայքում: Ցանկը եզրափակում է Կալկուտա հնդկական քաղաքը:

The India Times-ի տվյալներով՝ հիմնական գործոնը, որով առաջնորդվել են ցանկը կազմողները, եղել է շրջակա միջավայրի աղտոտվածության ընթացիկ հետագիծը: