Կուրիլներում Էբեկո հրաբուխն արտանետել է 2,2 կմ բարձրությամբ մոխրի սյուն, կիրակի հայտնել է ՌԴ Սախալինի մարզի ԱԻՆԳՎ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Էբեկո հրաբուխն արտանետել է 2,2 կմ բարձրությամբ մոխրի սյուն»,-պատմել են վարչությունը՝ նշելով, որ հետագիծը տարածվել է հյուսիս-արեւելյան ուղղությամբ ավելի քան 5 կմ հեռավորության վրա:
Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ Սեւերո-Կուրիլսկում (Փարամուշիր) փոխրի տեսքով տեղումներ չեն գրանցվել: Ծծմբաջրածնի հոտ չի զգացվում: Կենսագործունեության համար սպառնալիք չկա:
Էբեկո հրաբխում պարբերաբար արտանետումներ են տեղի ունենում 2016 թվականի հոկտեմբերի 20-ից ի վեր: Դա հրաբխի համար նորմալ գործունեություն է: Էբեկոյի ռեկորդային արտանետումը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին, երբ մոխրի սյունը հասել էր 6 կմ-ի:
1156 մ բարձրությամբ հրաբուխը գտնվում է Փարամուշիր կղզում Սեւերո-Կուրիլսկից դեպի հյուսիս-արեւմուտք յոթ կմ հեռավորության վրա:





























