3,8 մետր բարձրությամբ ստորգետնյա լեռը հայտնաբերվել էր երկու տարի առաջ Հավայիից երկու կմ հարավ-արեւմուտքում «Sally Ride» հիդրոլոկատորային հետազոտական նավի կողմից: Դրա տրամագիծը կազմում է շուրջ 22 կմ, հաղորդում է Phys.org-ը:
Վերջերս միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպությունը պաշտոնական անուն է շնորհել այդ օբյեկտին:
Օբյեկտն անվանվել է երկու տարի առաջ կյանքից հեռացած օվկիանոսագետ Ուոլթեր Մանկի պատվին: Գիտնականն ամբողջ կյանքը նվիրել էր օվկիանոսների եւ Երկրի կառուցվածքի ուսումնասիրմանը: Ուոլթեր Մանկը մահացել է 2019 թվականին 101 տարեկան հասակում:





























