Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրսով վարակվելու 4 104 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ օպերատիվ շտաբից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Տվյալները ստացվել են 37,1 հազար թեստի անցկացման հիման վրա: Այդ կերպ, մեկ օրում հիվանդության հայտնաբերման ցուցանիշը կազմել է 11,06 տոկոս, իսկ վերջին երկու շաբաթում՝ 9,58 տոկոս, վերջին մեկ շաբաթում՝ 10,45 տոկոս:

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 752 855-ի:

COVID-19-ի հետեւանքով մահացել է 67 պացիենտ:  Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահվան դեպքերի թիվն այժմ կազմում է 10 435 մարդ:

Ապաքինվել է 4 627 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 688 781-ի, որը երկրում գրանցված COVID-19-ով վարակակիրների  91 տոկոսն է:

Ներկայում Վրաստանում կա 53 613 հաստատված ակտիվ դեպք, որոնցից 1 314 քաղաքացի գտնվում է քովիդ-հյուրանոցներում բժիշկների հսկողության ներքո: Մնացածը բուժվում են հիվանդանոցներում կամ տնային պայմաններում:

Կարանտինային տարածքներում գտնվում է 48 մարդ, ինքնամեկուսացած է ավելի քան 44,2 հազար քաղաքացի: