Hubble աստղադիտակի այդ լուսանկարի վրա պատկերված է N44 մառախուղը: Այն իրենից ներկայացնում է շուրջ հազար լուսային տարի տեւողությամբ հսկայական համալիր, որը տեղակայված է Մեծ Մագելանյան ամպում, հաղորդում է universemagazine.com-ը:
Այն կազմված է միջաստղային գազից, կուտակված փոշուց եւ տարբեր տարիքի բազմաթիվ աստղերից: Այդ լուսատուների ճառագայթումը իոնացնում է շրջակա նյութը, ինչը շնորհիվ այն սկսում է լուսավորվել եւ կարող է երեւալ այդպիսի նկարներում:
Սակայն N44-ի առավել հատկանշական գծերից են ոչ թե վառ ամպերը կամ աստղերը, այլ մառախուղի կենտրոնում հսկայական «անցքը»: Այդ ձեւավորումն ունի շուրջ 250 լուսային տարի տրամագիծ եւ կոչվում է գերփուչիկ:
Դրա ծագումը N44-ում վեճերի առարկա է աստղագետների շրջանում: Գիտնականները դիտարկում են հավանականությունը, որ, քանի որ N44-ը բազմաթիվ զանգվածային աստեղրի տունն է, գերփուչիկը կարող էր ձեւավորվել լուսատուների խմբի շրջանում պայթյունների շարքի արդյունքում: Եթե այդ տեսությունը հաստատվի, ապա մեր առջեւ կլինի հսկայական աստղային գերեզմանոցը:
Հարկ է նշել, որ աստղագետներին հաջողվել է պարզել գերփուչիկի ներսում եւ դրա եզրերում աստղերը՝ շուրջ 5 միլիոն տարեկան: Դա մատնանշում է N44-ում աստղերի ձեւավորման բազմաթիվ պայթյունների ուղղությամբ:





























