Ճապոնիայում մեկ տարի եւ երեք ամիսների ընթացքում չի գրանցվել մեկ օրվա ընթացքում COVID-19-ի հետեւանքով մահվան որեւէ դեպք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մինչ այդ Ճապոնիայում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի զրոյական աճը գրանցվել էր 2020 թվականի օգոստոսին:
Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 126 նոր դեպք, որոնցից 21-ը՝ Տոկիոյում: Ընդ որում՝ երկրի բնակչությունը կազմում է շուրջ 126 միլիոն մարդ:
Համավարակի ամբողջ ընթացքում Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 1 720 000 դեպք, որոնցից 18 309 մարդ մահացել է, ավելի քան 1 700 000-ը՝ ապաքինվել: Նշվում է, որ ներկայում ավելի քան 98 400 000 մարդ ստացել է պատվաստանյութի առաջին բաղադրիչը, ինչը կազմում է երկրի բնակչության 77,8 տոկոսը:





























