Սաուդյան Արաբիայի պետական նավթագազային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, բարձրացրել է նավթի նոյեմբերյան գները Ասիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գների վերաբերյալ փաստաթղթերը։
«Սաուդյան Արաբիան կտրուկ բարձրացրել է նավթի գինը բոլոր գնորդների համար»,-նշում է գործակալությունը։ Մասնավորապես, Saudi Aramco-ն բարձրացրել է Arab Light ապրանքանիշի գինը, որի հիման վրա սահմանվում են այլ ապրանքանիշերի գները։
Saudi Aramco-ն Սաուդյան Արաբիայի նավթի եւ գազի ազգային ընկերությունն է, որը հիմնադրվել է 1933 թվականին։ Ընկերությունը ներկայացված է Ասիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երեք խոշոր համաշխարհային էներգետիկ շուկաներում: Անձնակազմը գերազանցում է 70 հազարը։




























