Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան թույլ տատանվում են եռօրյա աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.01 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 83.42 դոլարի, WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.05 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 81.97 դոլարի։

Նախորդ երեք աճուրդային նստաշրջաններում նավթի գներն անշեղորեն աճում էին։ Արժեքի 4 տոկոսանոց թռիչքը հիմնականում պայմանավորված է ՕՊԵԿ+-ի որոշմամբ՝ չավելացնել նավթի արդյունահանումը գործարքի ընթացիկ պարամետրերից ավել։

Երեքշաբթի ավելի ուշ ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) կհրապարակի նավթի գների եւ ԱՄՆ արդյունահանման վերաբերյալ իր կանխատեսումները: Հոկտեմբերին EIA-ն Brent-ի ընթացիկ տարվա միջին գնի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 71.38 դոլար բարելի դիմաց, WTI-ի գինը՝ մինչեւ 68.48 դոլար մեկ բարելի դիմաց։ Միաժամանակ գերատեսչությունը նվազեցրել է 2021 թվականին ԱՄՆ-ում նավթի արդյունահանման կանխատեսումն օրական մինչեւ 11.02 մլն բարել։