Շվեդիայի կառավարությունն առաջարկել է թույլատրել 12 եւ ավելի տարեկան երեխաներին օրինական կերպով փոխել իրենց սեռը՝ առանց բժշկական զննության կամ հավանության, հայտնում է RT-ն։
Հրապարակված օրինագիծը ներառում է երկու կետ։ Մեկը ենթադրում է բնակչության ազգային ռեգիստրում իրավական սեռը փոխելու գործող ընթացակարգի փոփոխություն, երկրորդը տրանսգենդերների համար հորմոնալ թերապիայի եւ վիրաբուժական միջամտության մասին է:
«Կարեւոր է, որ մարդը կարողանա ապրել այն սեռով եւ ինքնությամբ, որն ունի: Երբ խոսքը վերաբերում է բնակչության ռեգիստրում գենդերային ինքնությունը փոխելուն, այն պետք է տարբերվի սեռական օրգանների վիրաբուժական միջամտությունից»,- ասել է Շվեդիայի սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենը:
Հրատարակությունը նշում է, որ Շվեդիայի գործող օրենսդրության համաձայն՝ սեռը փոխել հնարավոր է միայն 18 տարեկանից։





























