SpaceX հրթիռը չորս տիեզերագնաց է ուղարկել ուղեծիր, այդ թվում՝ 60 տարվա ընթացքում տիեզերք հասած 600-րդ մարդու, հայտնում է AP-ն։

Թռիչքը տեղի է ունեցել ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ SpaceX-ը Միջազգային տիեզերակայանից տուն վերադարձրեց մյուս չորս տիեզերագնացներին: «Դա հիանալի ճանապարհորդություն էր` ավելի լավը, քան մենք պատկերացնում էինք»,- ասել է առաքելության հրամանատար Ռաջա Չարին տիեզերանավի ուղեծիր մտնելուց անմիջապես հետո: