Ֆրանսիային կորոնավիրուսի 5-րդ ալիքն է սպասվում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը,փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ արդեն հարեւան երկրներում սկսվել է 5-րդ ալիքը, ինչը սպառնում է նաեւ Ֆրանսիային։
Անցած մեկ օրում հաղորդվել է վարակման 11 883 նոր դեպքի մասին։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ Ֆրանսիայում նոր դեպքերը գերազանցում են 10 000-ը։ Հոկտեմբերի կեսերից նոր դեպքերի թիվն աճում է։





























