Տղան Ալաբամայից ամենավաղածին երեխայի կենսակայունության ռեկորդ է սահմանել, հայտարարել է Գինեսի ռեկորդների գիրքը։
Քյորթիս Մինսը, որը հիմա 16 ամսական է, ծնվել է ժամկետից 132 օր (մոտ 19 շաբաթ) շուտ՝ 2020թ. հուլիսի 5-ին Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանում։ Նա ծնվել է մոտ 1 կիլոգրամ քաշով։
Երեխան երկվորյակ ուներ, որը ծննդաբերությանը չդիմացավ։ Նրանց մայրը հղիության 31-րդ շաբաթում էր, երբ տեղի ունեցավ ծննդաբերությունը, տեղեկացնում է The Hill-ը։
Ողջ մնալու շանսեր, երբ երեխաներն այդքան շուտ են ծնվում, գրեթե չկան, ասել է հիվանդանոցի բժիշկ-մանկաբարձ Բրայան Սիմսը UAB-ում հրապարակված հաղորդագրությունում։ «Ես դրանով զբաղվում եմ մոտ 20 տարի... բայց երբեք չեմ տեսել, որպեսզի երեխան այդքան շուտ ծնվելով լինի այնքան ուժեղ, ինչպես նա էր»,- ասել է Սիմսը։ «Քյորթիսը ինչ-որ առանձնահատուկ բան ուներ»։
Բժիշկը նշել է, որ տղայի ապագայի կանխատեսումը հայտնի չէ, քանի որ սա շատ հազվադեպ երեւույթ է։ «Մենք չգիտենք, թե ինչ է սպասվում Քյորթիսին ապագայում, որովհետեւ նրա նման մեկ ուրիշը չկա»,- ասել է Սիմսը։ «Նա սկսել է գրել իր սեփական պատմությունը ծնված օրվանից։ Այդ պատմությունը շատերը կկարդան ու կուսումնասիրեն, եւ մենք հույս ունենք, որ այն կօգնի բարելավել վաղածին երեխաների խնամքն ամբողջ աշխարհում»։





























