2022 թվականին աշխարհը կարող է բախվել հատուկ բժշկական ներարկիչների պակասի, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պատվաստման համար։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

2021 թվականի առաջին 10 ամիսներին աշխարհում կատարվել է կորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 6,8 միլիարդ ներարկում։ Այս ծավալը համեմատելի է տարվա ընթացքում ներարկիչների ընդհանուր արտադրության հետ, այսինքն՝ 6 միլիարդ հատ, ասել է ԱՀԿ-ի դեղերի եւ առողջապահական ապրանքների հասանելիության հարցերով ավագ խորհրդական Լիզա Հեդմանը։

«Այս բժշկական սարքի արտադրողներն ամբողջ աշխարհում պետք է ճանապարհ գտնեն արտադրությունն ավելացնելու համար։ Եթե իրավիճակը չշտկվի, ապա օգտագործված եւ արտադրված բժշկական գործիքների նման հարաբերակցությունը կարող է հանգեցնել դեֆիցիտի արդեն 2022 թվականին»,- ասել է ԱՀԿ-ի խորհրդականը։

Նրա խոսքով՝ ներարկիչների նվազագույն դեֆիցիտը կարող է կազմել 2 միլիարդ հատ։ Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսի դեմ պատվաստումը մնում է առաջնահերթություն բոլոր երկրների համար, ուստի այս հարցում որեւէ անհրաժեշտ ապրանքի բացակայությունն ուղղակի անընդունելի է։

Բացի այդ, ներարկիչների պակասը կարող է ստիպել, որ աղքատ երկրները սկսեն ասեղները կրկնակի օգտագործել, ինչը վտանգավոր պրակտիկա է, եզրակացրել է Հեդմանը: