ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային հնարավորությունները կընդլայնվեն Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակը, նրա խոսքով, Հայաստանի եւ սփյուռքի միջեւ փոխգործակցության զարգացումն է, ինչպես նաեւ այս ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունների ապահովումը, համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, նպաստումը հայկական ինքնության պահպանմանը եւ սփյուռքահայերի հայրենադարձությանը եւ Հայաստանում ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:

«Սփյուռքի գործերի հանձնակատարները կնշանակվեն խորհրդականների կողմից՝ կամավոր հիմունքներով։ Նրանք չեն վարձատրվի, բայց նաեւ չեն ունենա աշխատանքային գրաֆիկ եւ աշխատանքային ժամեր։ Հանձնակատարները միայն մասնագիտական ​​խորհրդատվություն կտրամադրեն համագործակցության վերոնշյալ ոլորտների վերաբերյալ եւ կաջակցեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ համագործակցության ոլորտում իրականացվող աշխատանքներին»,- պարզաբանեց Սինանյանը։

Նա նաև նշեց, որ հանձնակատարների կողմից կնշանակվեն կոնկրետ այդ երկրներում ապրող հայկական համայնքների ներկայացուցիչները։