Հաջորդ սերնդի «լիցքավորված» BMW-M3-ը հագեցած կլինի երեք տուրբինանոց շարժիչով: Բացի այդ, BMW M GmbH-ի մոդելների փաթեթը կհամալրվի նորույթով` M2-ով: Կոնցեռնի ղեկավարությունը հաստատել է, որ թողարկման է պատրաստում նոր մոդելներ: Դրանց շարքում է նաեւ M2-ը, որը պետք է միանա հզոր M3-ին եւ M1 սուպերքարին:
Նոր ֆլագմանյան M3-ը, որը պետք է թողարկվի 2014-ին, հագեցած կլինի 3,3 լիտրանոց 6 մխոցանի շարժիչով եւ երեք տուրբիններով, որոնցից մեկը պետք է աշխատի էլեկտրականությամբ, մյուս երկուսը` գազով: Շարժիչի նախնական հզորությունը կկազմի 450 ձիաուժ:




























