Մեքսիկայի Միգրացիայի ազգային ինստիտուտի աշխատակիցները հայտնաբերել են Վերակրուս նահանգի տարածքում 600 մարդու Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից, որոնք ապօրինի հատել են Մեքսիկայի սահմանը երկու բեռնատարներով. նրանց նկատմամբ իրականացվում է վարչական գործընթաց, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեքսիկայի ՆԳՆ Միգրացիայի ազգային ինստիտուտը հաղորդել է 12 երկրներից 600 միգրանտների նկատմամբ վարչական գործընթաց սկսելու մասին, որոնք երեկ փրկվել են երկու բեռնատարների փակ խցիկներից Վերաքսուս նահանգում»,,-ասվում է ինստիտուտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ինստիտուտի տեղեկություններով՝ միգրանտները Գվատեմալայի, Հոնդուրասի, Նիկարագուայի, Կուբայի, Սալվադորի, Վենեսուելայի, Բանգլադեշի, Էկվադորի, Գանայի, Հնդկաստանի, Դոմինիկյան Հանրապետության եւ Կամերունի քաղաքացիներ են:

Բերման ենթարկվածների իրավական կարգավիճակից կախված՝ իշխանությունները պատրաստ են առաջարկել նրանց աջակցություն վերադարձի հարցում կամ տրամադրել հնարավորություն մեքսիկայում օրինական հիմքերով մնալու համար:

ԱՄՆ իշխանությունները վերջին 12 ամսվա ընթացքւոմ Մեքսիկայի հետ սահմանին բերման են ենթարկել ռեկորդային թվով 1,7 միլիոն մարդու, որը շուրջ չորս անգամ ավելին է, քան նախորդ տարվա ընթացքում: Դա տեղի է ունենում միգրանտների նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների դիրքորոշման խստացման ֆոնին: 2021 թվականի ինն ամիսների ընթացքում Մեքսիկայում հայտնաբերվել է ավելի քան 190 հազար անօրինական միգրանտ՝ երկու անգամ ավելին, քան նախորդ տարի: