Ճապոնիայում COVID-19-ով վարակվածությունը կրճատվել է, երբ վիրուսի դելտա շտամն ինքնաոչնչացել է: Այդ վարկածն է ներկայացրել Գենետիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Իտուրո Ինոուեն, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Նա ենթադրել է, որ այն անհետացել է մշտական մուտացիաների պատճառով, որոնք եւ «կոտրել» են կորոնավիրուսի դելտա շտամը:
Բացի այդ, Ճապոնիայում հիվանդությունը կարող էր նվազել պատվաստման եւ վարակից պաշտպանվելու միջոցների պահպանման բարձր ցուցանիշների շնորհիվ:
Երկիրը սահմանում էր հիվանդության օրական ռեկորդներ երեք ամիս շարունակ. վարակվածների թիվը հասնում էր 26 հազարի: Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը հազիվ թե հասնում է 200 դեպքի:





























