Այսօր, հուլիսի 10-ին մեկնարկեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը: Առաջին տուրում Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի Շախտյորն ընդունեց Օբոլոնին եւ առավելության հասավ 4:0 հաշվով: 67-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը 83-րդ րոպեին խփեց Շախտյորի երրորդ գնդակը:
Ուկրաինայի առաջնություն. 1-ին տուր
Շախտյոր - Օբոլոն` 4:0
Սելեզնեւ (11), Դենտինյո (63), Մխիթարյան (83), Լուիս Ադրիանո (91)




























