Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին պատրաստվում է վերադարձնել հին ժապավենը 2022 թվականի առաջին եռամսյակում, հայտնում է TechCrunch-ը։ Այս մասին նա ասել է դեռահասների վրա սոցցանցի բացասական ազդեցության վերաբերյալ ԱՄՆ Սենատում կայացած լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է «ալգորիթմների մանիպուլյացիան» նվազեցնելու համար։
Մոսերին նաեւ նշել է, որ Instagram-ը երկար ժամանակ տարբեր եղանակներ էր փորձարկում՝ օգտատերերին ավելի մեծ վերահսկողություն տրամադրելու իրենց ժապավենի նկատմամբ:
Instagram-ի ադմինիստրացիան 2016 թվականին փոխարինել է գրառումների ժապավենը ալգորիթմականով, սակայն գրառումների այս ընտրությունը բացասաբար է ընդունվել օգտատերերի կողմից։





























