Tesla-ի տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ սիրտը ցավում է Cybertruck նոր էլեկտրամեքենայի հսկայական ապակեմաքրիչի համար, որը պետք է մաքրի ողջ դիմապակին։ Այս մասին գործարարը նշել է Թվիթերում պիկապի քննարկման ժամանակ։
Ձեռնարկատիրոջ jackfarrington անունով բաժանորդը նշել է, որ Cybertrack էլեկտրապիկապի կողահայելիները հիմար տեսք ունեն։ Թվիթի հեղինակը նաեւ զարմացել է, թե ինչ չափերի ապակեմաքրիչ է տեղադրված դիմապակուն։ «Սա վերջնակա՞ն տարբերակն է»,- դիմել է նա Tesla-ի ղեկավարին։
Մասկը պատասխանել է, որ այս տարբերակով ապակեմաքրիչը լուրջ խնդիր է ավտոմեքենայի կառուցվածքում։ Բայց խոստովանել է, որ էլեկտրապիկապի այդ դիզայնը թեթեւ այլընտրանք չունի։ «Շարժական ապակեմաքրիչ, որը կմտներ բեռնախցիկի առաջնամասի մեջ։ Ահա կատարյալ տարբերակը, որը դժվար է իրագործել»,- ասել է գործարարը։
Պատասխանելով չափից ավելի մեծ կողային հայելիների մասին քննադատությանը՝ Մասկը տեղեկացրել է, որ ավտոարտադրողները պետք է հետեւեն ամերիկյան օրենքներին, այդ թվում մեքենաներ մատակարարեն լրիվ կոմպլեկտավորմամբ։ Նրա խոսքով՝ մեքենա գնողներն արդեն իրենք կարող են մոդիֆիկացնել էլեկտրամեքենան, այդ թվում՝ հանեն հայելիները։





























