Toyota-ն մտադիր է հաջորդ տասնամյակից տարեկան 3.5 միլիոն էլեկտրաքար վաճառել, ասել է ճապոնական ավտոհսկայի գործադիր տնօրեն Ակիո Տոյոդան։
Աշխարհի ամենաշատ վաճառվող ավտոարտադրողը նախատեսում է մինչեւ 2030 թվականը մարտկոցներով աշխատող 30 էլեկտրական մոդել թողարկել, ասել է նա:
Toyota-ն բնապահպանական խմբերի ճնշման է բախվել՝ հօգուտ էլեկտրաքարերի հանածո վառելիքով այրվող շարժիչներից աստիճանաբար հրաժարվելու համար: Նախկինում այն մինչեւ 2030 թվականը երկու միլիոն էլեկտրական եւ վառելիքով աշխատող ավտոմեքենաների վաճառքի տարեկան ցուցանիշ էր սահմանել:
«Երկու միլիոնը մեծ թիվ է։ Եվ մենք փորձում ենք այդ թիվը հասցնել 3.5 միլիոնի,- ասել է Տոյոդան։- Մենք մտածում էինք ածխածնի չեզոքության մասով մեր նախաձեռնությունների մասին եւ իրատեսական պլան մշակեցինք»:
Մինչեւ տասնամյակի վերջ Toyota-ն մտադիր է նաեւ մինչեւ 2035 թվականը Lexus-ի իր շարքն ամբողջությամբ էլեկտրական դարձնել եվրոպական, հյուսիսամերիկյան եւ չինական շուկաներում, ինչպես նաեւ` ամբողջ աշխարհում:
Ընկերությունը հայտարարել է, որ մինչեւ 2030 թվականը ութ տրիլիոն իեն (70 միլիարդ դոլար) է ներդնում էլեկտրաֆիկացման իր ծրագրում:





























