Տարվա լավագույն ավտոմեքենա կոչում ստանալը ցանկացած ընկերության բաղձալի ձեռքբերումն է։ Այդ կարգավիճակը վկայում է այն մասին, որ հենց այդ ընկերության մեքենաներն են ամենալավը մնացած բոլորից։ Հաշվի առնելով շուկայում առաջինը լինելու ակտիվ պայքարը տառացիորեն յուրաքանչյուր սեգմենտում՝  արտադրողների՝ որակյալ, հուսալի եւ անվտանգ մեքենաներ ստեղծելու ձգտումը միանգամայն բնական է։

Հետաքրքիր է իմանալ, թե ով է պայքարել 2021թ. աշխարհում ամենալավ մեքենայի կոչման համար, եւ ում է հաջողվել վեր լինել մրցակիցներից։

2021թ. ավտոմեքենան Եվրոպայում. European Car of the Year Award

«2021թ. տարվա մեքենան Եվրոպայում» մրցույթի հաղթողի կոչման է արժանացել ճապոնական ToyotaYaris-ը, որը հավաքել է 266 միավոր։ Մոդելը գովեստի է արժանացել այդ թվում նաեւ այն բանի շնորհիվ, որ ունի տնտեսող հիբրիդային մոդիֆիկացիա, ինչպես նաեւ «լիցքավորված» GRYaris երեք դռնանի տարբերակ։

Երկրորդ տեղում է Fiat 500-ը (240 միավոր), իսկ բրոնզը ստացել է VolkswagenCupraFormentor կոնցեռնի իսպանական «դուստր» ձեռնարկության քրոսովերը (239 միավոր)։

Հաջորդ տեղերում են VolkswagenID.3-ը (224 միավոր), SkodaOctavia-ն (199), LandRoverDefender-ը (164) եւ CitroenC4-ը (143)։

2021թ. հյուսիսամերիկյան ավտոմեքենան. The North American Car the Year

Անվանակարգի սկզբնական ցուցակը ներառում էր 43 նոր ավտոմեքենա, որոնցից երկրորդ փուլ հասավ 27-ը։ CaroftheYear կարգում (փոքրալիտրաժ մեքենաներ) առաջինի տիտղոսին արժանացավ HyundaiElantra սպորտքարը։ Ամերիկյան շուկայում այն առաջին անգամ հայտնվեց անցած գարնանը, ընդ որում՝ այստեղ Elantra-ն առաջարկվում է ոչ միայն որպես զուտ բենզինով, այլ նաեւ հիբրիդ տարբերակով։

Մրցանակային եռյակում տեղ են գտել նաեւ GenesisG80-ը եւ NissanSentra-ն։

Utility Vehicle of the Year (ամենագնացներ եւ քրոսովերներ) անվանակարգում լավագույն է ճանաչվել Ford Mustang Mach E-ն։ Նրա մրցակիցներն էին GenesisGV80-ը եւ LandRoverDefender-ը։

Truck of the Year of the Year (պիկապներ եւ մինիվեններ) անվանակարգում հաղթողը Ford F-150-ն էր, որն առաջ անցավ Jeep Gladiator-ից եւ Ram 1500 TRX-ից։

2021թ. աշխարհի ավտոմեքենան. World Car of the Year 2021 (WCOTY)

«Տարվա համաշխարհային ավտոմեքենան» VolkswagenID.4 էլեկտրական քրոսովերն է, որը հավաքել է 798 միավոր։ Առաջնաքարշ քրոսովերն ունի 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ։ Այդ տարբերակը կարող է առանց վերալիցքավորման անցնել 520 կմ։ Առավելագույն արագությունը՝ ժամում 160 կմ, թափավազքը՝ մինչեւ հարյուր 8,5 վայրկյանում։ Շարքում ունի ID.4՝ 306 ձիաուժ հզորությամբ։

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Honda-ն եւ ToyotaYaris-ը՝ 742 եւ 732 միավորով համապատասխանաբար։ Երեք գլխավոր մրցանակակիրներից ոչ մեկը ներկայացված չէ ռուսական շուկայում։

Ավանդաբար արարողությունը տեղի է ունենում Նյու Յորքում, մոտոր-շոուի բացման շրջանակում, բայց այն չեղարկվել է COVID-19 համավարակի պատճառով։ Հաղթողներին ընտրել են ժյուրիի քվեարկության արդյունքներով, որի կազմում 93 լրագրող կար աշխարհի 28 երկրներից։

Բացի «Տարվա ավտոմեքենա»-ից՝ ժյուրին ընտրեց նաեւ լավագույն մոդելները «Տարվա քաղաքային ավտոմեքենա» (Hondae), «Տարվա մրցանակային ավտոմեքենա» (MercedesS-Class), «Տարվա սպորտքար» (Porsche 911 Turbo) եւ «Տարվա լավագույն դիզայնով ավտոմեքենա» (LandRoverDefender) անվանակարգերում։