Microsoft-ը թույլ է տվել ինքնուրույն վերանորոգել իր տեխնիկան, հայտնում է iFixit կայքը։
Ամերիկյան ՏՏ հսկան համաձայնել է համագործակցել iFixit-ի հետ, որն ուսումնասիրում է տարբեր սարքերի սպասունակությունը։ Համագործակցության շրջանակներում լիազորված մատակարարները, կորպորատիվ հաճախորդները եւ անկախ օգտատերերը կկարողանան սարքավորումներ ձեռք բերել՝ գաջեթներն ինքնուրույն վերանորոգելու համար։

«Microsoft-ը մեծ քայլ է կատարել վերանորոգումը հաճախորդներին հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասել է գործադիր տնօրեն Քայլ Վինսը: Վինսի ընկերությունը բազմիցս ներկայացրել է Microsoft-ի սարքերը, մասնավորապես՝ Surface նոութբուքերը։ Սովորաբար սարքերը ցածր վարկանիշ են ստացել այն պատճառով, որ դրանք գրեթե անհնար է վերանորոգել առանց հատուկ գիտելիքների եւ գործիքների:

Երկու ընկերությունների միջեւ համագործակցության առաջին քայլը վերանորոգման հավաքածուի թողարկումն էր, որը կփոխարինի տուժած Surface համակարգչի դիսփլեյը: «Ինչպես շատ ընկերություններ, Microsoft-ը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու սպասունակության առումով, և մենք ուրախ ենք նրանց միանալու համար»,- ընդգծել է Քայլ Վինսը: