2022 թվականին ճկուն էկրանով սմարթֆոնների արժեքը կնվազի։ Այս մասին Weibo-ի իր բլոգում հայտնել է Digital Chat Station-ի հեղինակավոր ինսայդերը: 

Չինացի մասնագետը նշել է, որ ծալվող սմարթֆոնների գները դեռ կարող են հասնել մինչեւ 10 000 յուանի։ Սարքերի բարձր գինը պայմանավորված է դրանց նորարարական կարգավիճակով եւ արտադրության բարդությամբ։ Նաեւ ծալովի սարքերի արժեքի վրա ազդում է կիսահաղորդիչների գլոբալ պակասը: 

Իր զեկույցում մասնագետը տեղեկատվություն է հրապարակել սարքերի շուկայի ապագայի մասին։ Նրա կարծիքով՝ արտադրողները գաջեթների գները կիջեցնեն՝ հասցնելով սովորական սմարթֆոնների մակարդակին։ Սարքերը կէժանանան, բայց դրանց գինը դեռ կմնա ֆլագմանական հեռախոսների մակարդակին։

Digital Chat Station-ը կարծում է, որ ապագա ծալովի սմարթֆոնը՝ Galaxy Z Fold4-ն իր գնով համեմատելի կլինի Galaxy S22 ֆլագմանի հետ: Գնանկումը կապված է նրա հետ, որ 2022 թվականին շուկա դուրս կգան մեծ թվով նոր արտադրողներ՝ օրինակ՝ Vivo-ն, Honor-ը եւ Google-ը։ Այս դեպքում սմարթֆոնների շուկայում կտրուկ կաճի ծալվող սարքերի մասնաբաժինը։